Սիրիայի ընդդիմությունը չի մեկնի Մոսկվա՝ սեփական իշխանությունների հետ բանակցելու համար

PanARMENIAN.Net - Սիրիայի ազգային խորհուրդը Ռուսաստանից հրավեր չի ստացել Մոսկվայում Սիրիայի պաշտոնական իշխանությունների հետ բանակցելու վերաբերյալ և չի մեկնի բանակցությունների, եթե նման հրավեր ստանա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ընդդիմության ներկայացուցչի վրա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը, առաջարկելով Մոսկվայում անցկացնել Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության բանակցությունները, համաձայնություն է ստացել Սիրիայի իշխանություններից և հուսով է ստանալ նաև ընդդիմության համաձայնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք նման առաջարկ չենք ստացել…եթե նման առաջարկ կա, դա ոչ այլ ինչ է, քան ՄԱԿ ԱԽ-ի վրա ազդելու փորձ»,-ասել է խորհրդի գործկոմի անդամ Աբդել Բասետ Սեիդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---