Գերմանիայում կգործի առաջին մահմեդական տաքսին

Գերմանիայում կգործի առաջին մահմեդական տաքսին

PanARMENIAN.Net - 24-ամյա գերմանացի մահմեդական Սելիմ Ռայդը ստեղծել է երկրում առաջին «մահմեդական տաքսին»: Այդ տաքսին կտարբերվի նրանով, որ տեղափոխում է կանանց ու տղամարդկանց առանձին:

Տաքսու վարորդը մահմեդական է, մահմեդական է նաև պատվերների կայքի սեփականատերը, որ գտնվում է Համբուրգի հարևանությամբ, հայտնում է ABNA-ն:

Սակայն, ոչ բոլոր գերմանացիներին է դուր գալիս Ռայդի կրոնական-կոմերցիոն նախաձեռնությունը: Շատերը մեղադրեցին նրան, որ նա նպաստում է ներգաղթյալների ստվերային հասարակության ստեղծմանը: Սակայն, ինքը մահմեդականը գտնում է, որ ամեն ինչ ճիշտ է անում:

Նա հայտարարել է, որ տաքսիից կարող են օգտվել նաև ոչ մահմեդակնները, որոնք հետաքրքրվում են իսլամով: «Տաքսիում նրանք կարող են խոսել մահմեդականների հետ իրենց հետաքրքող թեմաներով»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---