Սփյուռքի նախարարությունում ամփոփել են Վուդրո Վիլսոնին նվիրված 2011թ. միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում hունվարի 31-ին տեղի է ունեցել Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող 2011թ. միջոցառումների ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ներկա են եղել ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի hամահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները` վարչության պետ Ատոմ Մխիթարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներ, այդ թվում` սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամներ:

Ամփոփելով կատարված աշխատանքները` ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը նշել է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով և նվիրված էր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին: Նա ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում կատարվել է թեմային նվիրված հայ և օտար հեղինակների, պատմաբանների, իրավագետների, միջազգայնագետների ուսումնասիրությունների հավաքագրում, անցկացվել է գիտաժողով, դասախոսություններ, բաց դասեր հանրակրթական դպրոցներում և ստեղծվել է wilsonarmenia.wordpress.com բլոգը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---