Քեթրին Ջեյն Լիչն այցելել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին

Քեթրին Ջեյն Լիչն այցելել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին

PanARMENIAN.Net - Կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունն ընտրական գործընթացներում:

Հանդիպման վերջում մասնակիցները կարևորել են երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակվել համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---