Ձյան պատճառով Սելիմի լեռնանցքը շարունակում է փակ մնալ

Ձյան պատճառով Սելիմի լեռնանցքը շարունակում է փակ մնալ

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ի ժամը 17.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները, հիմնականում, երթևեկելի են:

Կատարված մաքրման և մշակման աշխատանքներից հետո բացվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում է փակ մնալ Սելիմի լեռնանցքը` Եղեգնաձորի և Մարտունու կողմից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---