Հայտնի են գերմանացի թենիսիստների անունները, ովքեր Դևիսի գավաթում կխաղան Արգենտինայի դեմ

Հայտնի են գերմանացի թենիսիստների անունները, ովքեր Դևիսի գավաթում կխաղան Արգենտինայի դեմ

PanARMENIAN.Net - Գերմանիայի հավաքականի ավագ Պատրիկ Կյունեն հրապարակել է այն թենիսիստների անունները, ովքեր Դևիսի գավաթի առաջին փուլում կխաղան Արգենտինայի հավաքականի դեմ:

Գերմանական հավաքականի կազմում հանդես են գալու Ֆլորիան Մայերը, Ֆիլիպ Կոլշրայբերը, Ֆիլիպ Պետցշները և Թոմի Հաասը, հայտնում է Դևիսի գավաթի պաշտոնական կայքը:

Մարտին Հաիթեի ղեկավարությամբ Արգենտինայի կազմում հանդես կգան Խուան Իգնասիո Չելան, Խուան Մոնակոն, Դավիթ Նալբանդյանը և Էդուարդո Շվանկը:

Գերմանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա փետրվարի 10-12 գերմանական Բամբերգ քաղաքաի « Stechert Arena Bamberg» արենայում: Այս հանդիպման հաղթողը կհանդիպի Ճապոնիա-Խորվաթիա զույգի ուժեղագույնի հետ: Պաշտոնական հանդիպումների արդյունքներով Արգենտինան 5:2 հաշվով առաջատար է: Արգենտինացիները կմեկնեն Գերմանիա փետրվարի 3-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---