Տրանսպորտի նախարարություն. Սելիմի լեռնանցքից բացի բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են![]() 1 փետրվարի 2012 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Կատարված մաքրման աշխատանքների արդյունքում բացվել է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքը շարունակում է փակ մնալ: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |