ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ «ՏՐԱՍԵԿԱ»-Ի ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը խոչընդոտել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ընտրությանը «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Երեւանում անցկացված հանձնաժողովի երրորդ նիստում Հայաստանն առաջիկա տարվա համար ընտրվել է «ՏՐԱՍԵԿԱ»-ում նախագահող երկիր եւ, համապատասխանաբար, ՄԿՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում նույնպես պետք է ընտրվեր երկրի տրանսպորտի գերատեսչության ղեկավարը: Սակայն, քանի որ այդ ընտրություններն անցկացվում են փոխհամաձայնության հիման վրա, Ադրբեջանն օգտագործել է իր հնարավորությունը` խոչընդոտել Ա. Մանուկյանի նախագահությանը ՄԿՀ-ում: Հայկական կողմն իր հերթին հայտարարել է, որ այսուհետ Հայաստանն էլ կխոչընդոտի ծրագրի շրջանակներում Ադրբեջանի նախաձեռնություններին: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պեր Բրիքս Քնուդսենը դատապարտել է ադրբեջանական պատվիրակության նման քայլը: Նրա խոսքերով` «ՏՐԱՍԵԿԱ»-ն տնտեսական նախագիծ է, եւ քաղաքական քայլերն այստեղ տեղին չեն: Այդուհանդերձ, ՄԿՀ գլխավոր քարտուղար է ընտրվել Բուլղարիայի ներկայացուցիչ Լյուդմիլա Տրենկովան, որը եւ կներկայացնի Հայաստանի շահերը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---