iPod nano-ի 7-րդ սերունդը ունենալու է ֆոտոխցիկ

iPod nano-ի 7-րդ սերունդը ունենալու է ֆոտոխցիկ

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը կթողարկի իր iPod nano փլեյերների նոր տարբերակը՝ ներկառուցված ֆոտոխցիկով: Սարքի դիզայնը չի փոփոխվի, այս մասին հաղորդում է AppleInsider-ը՝ հղելով ոչ պաշտոնական աղբյուրների:

iPod nano-ի վերջին՝ 6-րդ սերունդը ընկերությունը ներկայացրեց 2010-ի սեպտեմբերին: Համեմատած նախորդ iPod nano-ների հետ՝ այն բավական փոփոխվել էր՝ դարձել քառակուսի և ձեռք բերել սենսորային էկրան՝ նախկին կոճակների փոխարեն:

Լրատվամիջոցների շրջանում տարածված լուրերի նոր ֆոտոխցիկով iPod nano-ն հնարավոր է ներկայացվի 2012-ի երկրորդ եռամսյակում:

iPod nano-ի առաջին սերունդը ներկայացվել է Apple-ի կողմից 2005-ին։ Այն եկել է փոխարինելու iPod mini նվագարկչին, որը ներկայացվել էր 2004-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---