Հայաստանի ողջ տարածքում ձյունը գրեթե դադարել է

Հայաստանի ողջ տարածքում ձյունը գրեթե դադարել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ի ժամը 20:15-ի դրությամբ, Հայաստանի ողջ տարածքում ձյունը գրեթե դադարել է: Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Դեռևս շարունակում են փակ մնալ Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածները ` շարունակվող գետնաբուքի և վատ տեսանելիության պատճառով:

Ինչպես հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարությունը, անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձնից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---