Միայն Ուկրաինայում սառնամանիքի զոհ է դարձել արդեն 101 մարդ

Միայն Ուկրաինայում սառնամանիքի զոհ է դարձել արդեն 101 մարդ

PanARMENIAN.Net - Ուկրաինայում սառնամանիքի զոհ է դարձել արդեն 101 մարդ, նրանցից 64-ը հայտնաբերվել են փողոցում, հայտնել է երկրի ԱԻՆ-ը, հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի որոշ շրջաններում շարունակվում է գրանցվել սաստիկ ցուրտ՝ ջերմաստիճանը ցույց է տալիս 32 աստիճան զրոյից ցածր: Հինգշաբթի օրը արդեն հայտնվել էր 63 զոհի մասին:

Ընթացիկ շաբաթվա մեջ ցրտահարման բողոքներով հիվանդանոց է դիմել մոտ 1,6 հազար մարդ: Նրանցից 1 248-ը հոսպիտալացվել է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---