Յուլիա Տիմոշենկոն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին

Յուլիա Տիմոշենկոն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետի դուստրը՝ Եվգենիա Տիմոշենկոն, որը այս շաբաթ հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ և հանդիպել է պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ Վաշինգտոնում, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Դա անձնական նամակ է, ես չեմ կարող մեկնաբանել, սակայն, կասեմ, որ մայրիկը շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար, ինչպես նաև ժողովրդավարությանը սատարելու համար»,-ասել է Եվգենիա Տիմոշենկոն, որը փոխանցել է նամակը Քլինթոնին: Նա նշել է, որ ԱՄՆ դիրքորոշումը կարող է ազդել Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վրա:

Ըստ Եվգենիա Տիմոշենկոյի, Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը սատարել է և կսատարի Յուլիա Տիմոշենկոյին և մյուս քաղբանտարկյալներին Ուկրաինայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---