Orange-ի խանութներում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք

Orange-ի խանութներում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք

PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange-ի խանութներից 10-ում կներդրվի նոր էլեկտրոնային գործիք, որը կհեշտացնի և կհամակարգի բաժանորդների սպասարկումը։ Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Նոր էլեկտրոնային գործիքը հնարավորություն է տալիս կարճ ու արագ հարց-պատասխանների միջոցով բացահայտել հաճախորդի կարիքները` հիմնվելով վերջինիս հեռահաղորդակցային սովորությունների, հիմնական կոնտակտների, ամսական նախատեսված միջին ծախսի և այլ գործոնների վրա: Այս տվյալները լրացնելուց հետո համակարգն առաջարկում է ամենահարմար տարբերակը բաժանորդի համար, ինչպես նաև գտնում է վերջինիս կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը։ Այս գործիքը մոտակա շաբաթների ընթացքում կկիրառվի բոլոր խանութներում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---