ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հեռանալ Կոսովոյից

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում հեռանալ Կոսովոյից

PanARMENIAN.Net -

ՆԱՏՕ-ն մոտ ապագայում չի ծրագրում նվազեցնել իր ուժերի թիվը Կոսովոյում, ուրբաթ օրը հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

Նման որոշում է ընդունվել ուրբաթ օրը Բրյուսելում ավարտված` Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերին մասնակցող պետությունների և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ:

«Մենք կկրճատենք մեր զինված ուժերը Կոսովոյում միայն այն ժամանակ, երբ դա թույլ տան հանգամանքները»,- խորհրդակցության արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

ՆԱՏՕ-ի գնահատմամբ` իրադրությունը Կոսովոյում «ընդհանուր առմամբ կայուն է, սակայն շրջանի բնակիչների ազատ տեղաշարժման խնդիր կա»: Իրադրությունը Կոսովոյի հյուսիսում, նշել է Ֆոգ Ռասմուսսենը, չի կարող լուծվել միայն ռազմական միջոցներով: Նա Բելգրադին ու Պրիշտինային կոչ է արել ավելի ակտիվ կերպով լուծել այն բանակցությունների սեղանի շուրջ:

«Մեր զորքերը կատարել են իրենց աշխատանքը և գործել են լիովին ՄԱԿ-ի մանդատին համապատասխան»,- հայտնել է նա` նշելով Կոսովոյում նատովյան զինվորականների և ԵՄ ոստիկանական առաքելության միջև սերտ փոխգործակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---