Սուդանը կարո՞ղ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի դեմ

Սուդանը կարո՞ղ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի դեմ

PanARMENIAN.Net - Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հայտարարել է, որ լարվածությունը Հարավային Սուդանի հետ հարաբերություններում կարող է պատերազմի պատճառ դառնալ, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով տեղի հեռուստատեսությանը:

Պատասխանելով այն հարցին թե կարող է արդյո՞ք պատերազմ ծագել Խարտումի ու Ջուբայի միջև, Բաշիրը պատասխանել է, որ ներկայումս «նման ելքի» հավանականություն կա: Նա հավելել է նաև, որ Սուդանը խաղաղություն է ցանկանում, սակայն կգնա պատերազմի եթե ստիպված լինի դա անել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2011թ. նոյեմբերին Սուդանի ՊՆ ղեկավար Ադերահիմ Մուհամմեդ Հուսեյնը մեղադրեց Հարավային Սուդանի Հանրապետությանը Սուդանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: Մինչ այդ Օմար ալ Բաշիրը հայտարարեց, որ «Խարտումը կորցնում էր համբերությունը և պատրաստ է պատերազմ սկսել Հարավային Սուդանի հետ», որն, ըստ առկա ապացույցների, պատրաստվում էր պատերազմ սանձազերծել Սուդանի զինված ուժերի դեմ սահմանակից Հարավային Կորդոֆան ու Երկնագույն Նեղոս գավառներում: Հարավային Սուդանն անկախացավ Խարտումից 2011թ. հուլիսին: Սուդանը արգելափակեց հարավսուդանյան նավթի աարտահանումը՝ տարանցման սակագնի շուրջ վեճի պատճառով, արդյունքում Հարավային Սուդանը կարգադրեց դադարեցնել նավթի արդյունահանումն ու այլ խողովակաշար անցկացնել այլ երկրների տարածքով: Նավթից ստացվող եկամուտները կազմում են Հարավային Սուդանի բյուջեի 98 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---