Սիրիան հերքել է տեղեկությունները Հոմսի գնդակոծման մասին

Սիրիան հերքել է տեղեկությունները Հոմսի գնդակոծման մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հերքել են Հոմսում ռազմական գոծողություն իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Որոշ արբանյակային հեռուստաալիքների հաղորդած տեղեկությունն այն մասին, թե բանակը գնդակոծել է Հոմսի շրջանները, տարածվել է զինյալ խմբավորումների կողմից՝ նպատակ ունենալով ավելացնել լարվածությունն ու օգտագործել դա ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի հարցի քննարկման ժամանակ»,-ասվում է իշխանությունների պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել է Al Arabia հեռուստաալիքը, վերջին տվյալներով, զինվորականների գրոհի արդյունքում Սիրիայում 287 մարդ է զոհվել:

Ըստ «Ռոյթերս» գործակալության, Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները նաև բողոքի ակցիաներ են կազմակերպել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում Սիրիայի դեսպանատների մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---