Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է![]() 4 փետրվարի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեցին Հայ-ամերիկյան առողջության (Մամոգրաֆիայի) կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը։ Ըստ Մամոգրաֆիայի կենտրոնի վիճակագրության, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապում են 30-39 տարեկան 500 կին և 0-29 տարեկան 60 կին։ Տղամարդկանց շրջանում նույնպես տարածում ունի կրծքագեղձի քաղցկեղը։ Այն հայտնաբերվել է 520 ղամարդկանց մոտ, որոնցից 22-ի մոտ չարորակ է եղել։ «Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի ագրեսիվ ընթացք ունի։ Այն առաջանում է հիմնականում մեծ տարիքում՝ 60 տարեկանից բարձր հասակում»,-նշեց Խաչանուշ Հակոբյանը։ Խոսելով հիվանդության գենետիկ հնարավոր փոխանցման մասին՝ բժշկուհի Անի Հակոբյանը նշեց, որ գենետիկորեն կարող է փոխանցվել կրծքագեղձի հյուսվածքի կառուցվածքը և դիսհորմոնները։ «Եթե ընտանիքում հայրը կամ մայրն ունեցել են հիվանդությունը, ապա պետք է պարտադիր այցելել հետազոտման։ Ընդհանրապես կրծքագեղձի քաղցկեղ ունեցողների ընդամենը 10-15%-ի մոտ է, որ ընտանիքում եղել են նման հիվանդությամբ տառապողներ»,-նշեց Անի Հակոբյանը։ Նրա խոսքով, իհարկե հոգեբանորեն ծանր է շատերի համար հետազոտությունը, սակայն առանց հետազոտության կարող է ուշ լինել։ Նրա խոսքով, հոգեբանական գործոնը՝ տրամադրվածությունը, ընտանիքի աջակցությունը շատ կարևոր է հիվանդության բուժման համար։ Բժշկուհին նաև հավելեց, որ անհրաժեշտ է ամիսը մեկ անգամ կատարել կրծքագեղձի ինքնազննում։ Խոսելով հղի կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առկայության մասին՝ Անի Հակոբյանը նշեց, որ կա երկու մոտոցում. «Օրինակ Ամերիկայում հղի կանայք անցնում են քիմիաթերապիա՝ պտղին տանելի և պտուղը պահպանող և բուժում ստանում միայն ծննդաբերությունից հետո։ Մյուս մոտեցումն է՝ պտղի հեռացումը և բուժումը»։ Վերջում կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ մասնագետները կարևորում են առողջ ապրելակերպը.«Ուժեղ դեպրեսիաները և սթրեսները, որոնք 21-րդ դարում անխուսափելի են, բերում են քաղցկեղի առաջացման, այդ իսկ պատճառով պետք է ուշադրության դարձնել առողջությանը, վարել առողջ ապրելակերպ և տարին 1 անգամ պարտադիր հետազոտվել»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |