Կիպրոսը Թուրքիայի դեմ նոտա կներկայացնի ՄԱԿ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Կիպրոսի կառավարությունը բողոքի նոտ կներկայացնի ՄԱԿ Թուրքիայի դեմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդպիսով Կիպրոսը բողոք է հայտնում Թուրքական պետական նավթագազային ընկերության կողմից կղզու հյուսիսում փորձնական հորատում սկսելու մտադրության դեմ:

Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակ-Մարկուլին հայտարարել է, որ իրավասու մարմինները ուսումնասիրում են այն տեղեկությունները, որոնց համաձայն նավթի հետախուզման աշխատանքները կմեկնարկեն արդեն փետրվարի 28-ին Ֆամագուստա քաղաքից 25 կմ հեռավորության վրա, որտեղ գտնվում է Կիպրոսի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկը՝ Էնգոմի քաղաքը: «Հորատումը կվտանգի կղզու հնագիտական ժառանագության պահպանումը, այս խնդրի մասին կիրազեկվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրամությունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---