Հռոմի Կոլիզեումը փակ է ձյան պատճառով

Հռոմի Կոլիզեումը փակ է ձյան պատճառով

PanARMENIAN.Net - Հռոմում կյանքը կաթվածահար է եղել 50 սմ հաստությամբ ձյան պատճառով, որը սկսվել է երեկ և շարունակվել մինչև շաբաթ առավոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իտալիայի մայրաքաղաքում այսօր փակվել են բոլոր պետական հաստատությունները, բացառությամբ նրանց, որոնք կապված են քաղաքի կենսագործունեության ապահովման հետ: Դադարեցվել են դասերը դպրոցներում և համալսարաններում: Նույնիսկ Կոլիզեումը և Պալատինյան բլուրը փակ են զբոսաշրջիկների այցելությունների համար:

Քաղաքային տրանսպորտից գործում է միայն մեկը: Տրամվայների մեծամասնությունը մնացել են դեպոյում: Նույնիսկ տաքսի գտնելը դարձել է մեծ խնդիր:

Հռոմում հայտարարված է արտակարգ իրավիճակի ռեժիմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---