ԱՄՆ գեներալը մահացել է Աֆղանստանում անհայտ պատճառով

PanARMENIAN.Net - Բարձրաստիճակ ամերիկացի զինվորական, բրիգադի գեներալ Թերենս Հիլդները, որը ԱՄՆ բանակի տեխնիկական աջակցության ու նախապատրաստման 13-րդ էքսպեդիցիոն կորպուսի հրմանատարան էր, մահացել է անհայտ պատճառով Աֆղանստանում տեղակայված ռազմակայանում:

Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել է ԱՄՆ ռազմական հրամանատարությունը, հաղորդում է MIGnews-ը:

Ըստ հրամանատարության, սա առաջին բարձր զինվորական պաշտոնյան է, որ մահանում է Աֆղանստանում 2001թ. ի վեր, երբ ԱՄՆ բանակը սկսեց այնտեղ «Անպարտելի ազատություն» գործողությունը:

Հավանաբար գեներալը մահացել է բնական պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---