Գերմանիայում բոյկոտում են թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսի զավթման մասին ֆիլմը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Via Dolorosa քրիստոնեական կազմակերպությունը կոչ է արել բոլորին բոյկոտել թուրքական «Ֆաթիհ 1453» ֆիլմը, որը պատմում է թուրք սուլթան Մեհմեդի կողմից Կոստանդնուպոլիսի գրավման մասին:

«Այդպիսով Թուրքիայում մեկ անգամ ևս քամահրանք են դրսևորում բոլոր քրիստոնեական արժեքների հանդեպ: Սուլթանը զավթեց Սուրբ Սոֆիա եկեղեցին, վերածեց այն մզկիթի, թույլ տվեց իր զինվորներին երեք օր ու գիշեր թալանել Կոստանդնուպոլիսը, իսկ ֆիլմում դա մատուցվում է որպես հերոսություն»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Թուրքերը պետք է ամաչեին քրիստոնեության օրրանն ավիրելու ու Կոստանդնուպոլիսը Ստամբուլ վերանվանելու համար»,-հայտարարում է Via Dolorosa-ն, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---