Երևանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ են բացվել

Երևանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ են բացվել

PanARMENIAN.Net - Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և «Ակադեմիա» պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ: Բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Կառավարությունից հայտնում են, որ վերջիններս շրջել են ցուցասրահներում` ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ «Ակադեմիա» պատկերասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական չորրորդ ցուցահանդես-մրցույթի մասնակիցների գործերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---