Քլինթոնը դատապարտել է ՌԴ դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ բանաձևի հարցում

Քլինթոնը դատապարտել է ՌԴ դիրքորոշումը Սիրիայի վերաբերյալ բանաձևի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի որոշման հետ կապված, որոնք որոշել են վետո դնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում էի, որ մեզ կհաջողվի վերջին պահին հաղթահարել առկա դժվարությունները, որոնք վերաբերվում են ռուսական կողմի դիրքորոշմանը»,- ասել է նա:

Քլինթոնի խոսքով, հնարավոր է հակամարտության թեժացում. «Դժվար է պատկերացնել, որ այսօրվա արյունալի իրադարձություններից հետո կան երկրներ, որոնք խոչընդոտում են համաշխարհային հանրությանը բռնությունը դատապարտելու հարցում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---