Անհայտ կորած համարվող տղամարդու դիակը հայտնաբերվել է գերեզմանոցում![]() 6 փետրվարի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1957 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը` կրծքավանդակի և թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած: Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։ Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |