Հայկ Գևորգյանն ազատվել է կալանքից

Հայկ Գևորգյանն ազատվել է կալանքից

PanARMENIAN.Net - Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է, և նա ազատվել է կալանքից: Այսպիսի որոշում է կայացրել քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը՝ որպես հիմք ընդունելով այն, որ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել և ունի մշտական բնակության վայր:

Ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, և որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---