Ջոն Քենեդիի սիրուհին գիրք է գրել ԱՄՆ նախագահի հետ սիրավեպի մասին

PanARMENIAN.Net - Ջոն Քենեդիի սիրուհին գրի է առել իր հիշողությունները, որտեղ պատմել է նաև ԱՄՆ նախագահի հետ սիրավեպի մասին: Ամերիկյան New York Post-ը հատվածներ է հրապարակել Once Upon A Secret գրքից, որը կարելի է թարգմանել որպես «Եղել է նման գաղտնիք», որի հեղինակն է Միմի Էլֆորդը, որը Սպիտակ տան նախկին պրակտիկանտներից է:

Էլֆորդը պատմել է, թե ինչպես է 1962թ., երբ նա 19 տարեկան էր, Ջոն Քեննեդին հրավիրել է նրան լողալու լողավազանում, որտեղ էլ զրկել է նրան կուսությունից: Նրանց սիրավեպը 1,5 տարի է տևել: Հուշերի հեղինակը պնդում է, որ վերջին անգամ հանիպում է ունեցել Քենեդիի հետ նրա սպանությունից մի քանի օր առաջ:

Էլֆորդը, որն այժմ 69 տարեկան է, հիշում է, թե ինչպես էր ստիպված մխիթարել Քենեդիին նրա նորածին որդու՝ Պատրիկի, մահից հետո, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---