Mail.ru-ն ցանկանում է առաջ մղել իր որոնումը Chrome միջոցով

Mail.ru-ն ցանկանում է առաջ մղել իր որոնումը Chrome միջոցով

PanARMENIAN.Net - Mail.ru Group-ը զբաղվում է սեփական որոնման առաջխաղացմամբ՝ կիրառելով դիստրիբուցիայի սեփական աղբյուրները: Ընկերությունը սկսել է ավելացնել անցումը բրաուզերից, որը ստեղծվել է Google-ի Chromium ծրագրի հիման վրա: LiveInternet-ի տվյալներով, վերջին ամիսում երկու անգամ աճել է ունիկալ օգտագործողների թիվը, որոնք Chrome բրաուզերից անցում են կատարել Mail.ru-ի:

« Mail.ru-ն սկսել է ավելի ակտիվ առաջ մղել Chrome բրազուերը, այդ թվում առաջարկելով օգտագործողներին ներբեռնել «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցը»,- ասել է LiveInternet-ի ստեղծող Գերման Կլիմենկոն:

Mail.ru-ն չի թաքցնում, որ ակտիվորեն առաջ է մղում Chrome,-ը, բայց գովազդի կոնկրետ ծավալները չի նշում:

Եթե անցած տարվա նոյեմբերի վերջին Chrome-ում Mail.ru-ի բաժինը կազմել է 6,9 տոկոս, ապա արդեն 2012-ի հունվարի վերջին այն հասել է 10,4 տոկոսի: «Յանդեքսի» բաժինը նույն շրջանում աննշան աճել է , իսկ Google-ի բաժինը՝ նվազել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---