ԿԳՆ թիվ մեկ խնդիրը հիմնական կրթություն չստացող երեխաներին դպրոց բերելն է![]() 6 փետրվարի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: ԿԳՆ-ից հայտնում են, որ նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետկան քաղաքականությանն առնչվող խնդիրներ: Արմեն Աշոտյանը, կարևորելով տարածքային կառավարման մարմինների հետ համագործակցությունը, նշել է, որ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրների լուծումն ուղղակիորեն պայմանավորված է տեղական մարմինների արդյունավետ աշխատանքով: Նախարարը, մասնավորապես, ներկաների ուշադրությունը հրավիրել է կրթական համակարգից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների խնդրի վրա և նշել, որ վիճակագրական տվյալներն այս առումով հստակ ու սպառիչ չեն: «Շեշտակի տարբերություն կա պաշտոնական վիճակագրության և հասարակական ու միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալների միջև: Այս ուղղությամբ ջանքերի համադրման անհրաժեշտություն կա: Դպրոց չհաճախող ոչ մի երեխա մեր տեսադաշտից պետք է դուրս չմնա: Մեր գերակա խնդիրն է հասկանալ, թե կոնկրետ որ երեխան ինչպիսի աջակցության կարիք ունի: Դպրոցից դուրս մնացած երեխային պետության կողմից մեկնված ձեռքը պետք է ամուր և հուսալի լինի, աջակցությունը` նպատակային: Թիվ մեկ հարցը, որ համատեղ պետք է լուծենք, այդպիսի երեխաներին դպրոց բերելն է»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը ճշտելու նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների և ոստիկանության համապատասխան բաժինների կողմից կատարվել է ուսումնասիրություն` մայրաքաղաքում հաշվառվել է դպրոց չհաճախող 10 երեխա, արդյունքը վերջնական չէ, աշխատանքները շարունակվում են: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն և իրավիճակի գնահատական ունենալու նպատակով նախարարությունն ակնկալում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես UNICEF-ի աջակցությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |