Մեծ Բրիտանիայի թագուհին գահակալում է շուրջ 22 հազար օր

Մեծ Բրիտանիայի թագուհին գահակալում է շուրջ 22 հազար օր

PanARMENIAN.Net - Այսօր Մեծ Բրիտանիան նշում է Էլիզաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակը: Ադամանդե հոբելյանի առիթով հիմնական տոնակատարությունները տեղի են ունենալու հունիսի սկզբին, գրում է Էխո Մոսկվին:Փետրվարի 6-ը Էլիզաբեթ 2-րդի հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի մահվան տարելիցի օրն է: Այնուամենայնիվ, որոշ տոնական միջոցառումներ տեղի են ունենալու այսօր:

Լոնդոնում թագուհու գահակալման պատվին Հայդ պարկում, այնուհետև Թաուերում տեղի է ունենալու հրազենային հրավառություն: Լոնդոնի թանգարաններում արդեն մի քանի օր բաց են թագուհու լուսանկարներով, նույնիսկ ծաղրանկարներով ցուցահանդեսներ:

85-ամյա Էլիզաբեթ 2-րդը թագավորության երկրորդ թագուհին է, որը գահակալում է արդեն 60 տարի: Վիկտորիա թագուհու ռեկորդին հասնելու համար մնացել է 3 տարի:

Էլիզաբեթ 2-րդը թագուհի է հռչակվել 1952-ի փետրվարի 6-ին 25 տարեկան հասակում հոր՝ Գեորգ 6-րդի մահվանից հետո: Նա գահակալել է շուրջ 22 հազար օր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---