Ուկրանինան պատրաստ է օգնել Ռուսաստանին Եվրոպային գազ մատակարարելու հարցում

Ուկրանինան պատրաստ է օգնել Ռուսաստանին Եվրոպային գազ մատակարարելու հարցում

PanARMENIAN.Net - Ուկրաինան պատրաստ է «առանց վնաս կրելու» նվազեցնել գազի ընտրությունը, որպեսզի «Գազպրոմը» կարողանա ապահովել Եվրոպային գազի անհրաժեշտ քանակությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նրա խոսքով, Ուկրաինան կարող է նվազեցնել ներկրման ծավալները՝ ավելացնելով գազի ընտրությունն իր ստորգետնյա պահեստներում: Ազարովը պարզաբանել է, որ Կիևն առաջարկել է Ռուսաստանին իր օգնությունն այն բանից հետո, երբ «Գազպրոմ»-ը խոստովանել է, որ գազամատակարարումը Եվրոպա կրճատվել է. «Մենք նրանց առաջարկեցինք. դիմեք մեզ, պայմանագիր կկազմենք, կօգնենք»:

Անցած շաբաթ միագամից մի քանի եվրոպական երկրներ բողոքել են ռուսական գազի մատակարարումը կրճատելուց: Մասնավորապես, Ավստրիան բողոքել է առաքումների 30-տոկոսանոց կրճատումից, Իտալիան՝ 20-տոկոսանոց, Լեհաստանը՝ 8: Գազամատակարարման կրճատումը տեղի է ունեցել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում խիստ ցրտերի ֆոնի վրա:

«Գազպրոմը» սկզբից մատակարարումների անբավարար քանակության պատասխանատվությունը գցել է Ուկրաինայի վրա: Ինչպես հաղորդել է կոնցեռնի մամլո ծառայությունը, այս տարվա փետրվարի սկզբի դրությամբ Կիևի կողմից գազի փոխանցումը տարեկան ծավալներով համապատասխանել է 60 մլլրդ խմ-ի, այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է 52 մլրդ խմ: Կիևը հայտարարել է, որ ավելացրել է գազի օգտագործումը խիստ ցրտերի պատճառով, բայց դրա համար օգտագործել է սեփական պաշարները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---