7 փետրվարի 2012 - 10:21 AMT
Առնվազն 30 մարդ զոհ է գնացել Եվրոպայի խստագույն սառնամանիքներին

Ամենաքիչը 360 մարդ զոհ է դարձել Եվրոպայի խիստ սառնամանիքներին, որոնք արդեն 10 օր է չեն դադարում: Գերմանիայում 30 աստիճան ցուրտ է: Ֆրանսիայում մինուս տաս է, սակայն այդ երկրի համա, դա անսովոր ցուրտ եղանակ է և մի քանի մարդ սառնամանիքների զոհ է դարձել: Սերբիայում ձյան տեղումների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարված: Ձնառատ եղանակ է նաև Բրիտանիայում և Ապենիններում:

Ուկրաինայում ցրտահարությունից զոհվել է 135 մարդ: Լեհաստանում սառնամանիքները պատճառ են դարձել 62 մարդու մահվան: Զոհվածների մեծամասնությունը անտուններ են: Հաջորդ շաբաթվա համար կանխատեսվում է աննշան տաքացում: Բոսնիան գրեթե մեկուսացված է արտաքին աշխարհից: Սնունդ և անհրաժեշտ պարագաներ բնակիչներին հասցվում են ուղղաթիռներով:

Բուլղարիայում ձյան հալոցքի պատճառով ջրամբարը չի դիմացել ճնշմանը և ջրի տակ է հայտնվել մի ամբողջ գյուղ: Զոհվել է 9 մարդ, 60-ին հաջողվել է փրկել: Նրանց, ովքեր նյութական կորուստներ են կրել, պետությունը խոստացել է փոխհատուցում տրամադրել, հայտնում է Euronews-ը: