Չեխիան Լեհաստանի օրինակով կդադարեցնի ACTA -ի ընդունումը

Չեխիան Լեհաստանի օրինակով կդադարեցնի ACTA -ի ընդունումը

PanARMENIAN.Net - Չեխիայի կառավարությունը կդադարեցնի Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) վավերացումը: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Պետր Նեչասը, հաղորդում է Associated Press-ը:

Վարչապետի խոսքով` նախքան ACTA -ն ընդունելը կառավարությունը պետք է ավելի հանգամանորեն ուսումնասիրի փաստաթուղթը:

Ավելի վաղ ACTA -ի վավերացումը դադարեցնելու մասին հայտարարել էր Լեհաստանի կառավարությունը: Լեհաստանի վարչապետը հայտնել էր, որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն հանրային քննարկումից հետո, որի մեջ պետք է ներգրավվեն շարքային ինտերնետ-օգտատերեր:

Չեխիան ԵՄ այլ պետությունների հետ միասին ACTA -ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է 2012թ. հունվարի վերջին, սակայն նախքան դրա վերջնական հաստատումն անհրաժեշտ է երկրի խորհրդարանի հավանությունը:

Կոնտրաֆակցիայի դեմ պայքարի վերաբերյալ առևտրային համաձայնագրի (The Anti-Counterfeiting Trade Agreement, ACTA) ընդունումը լեհական խորհրդարանը հաստատել է 2012-ի հունվարի վերջին: ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին:

Anonymous հաքերային խմբավորումը այս առիթով վերջերս խոստացավ լայնամասշտաբ հարձակումներ կատարել լեհական իշխանությունների դեմ։

Նշենք, որ վերջերս Anonymous հաքերային խմբավորումը մի շարք հարձակումներ կատարեց Ֆրանսիայի, ԱՄՆ կառավարական կայքերի վրա, ուղղված ընդեմ SOPA օրինագծի։ SOPA-ն մշակվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Սենատը հետաձգել է օրինագծի քվեարկությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---