Հայաստանը և Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունն ագրարային ոլորտում

Հայաստանը և Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունն ագրարային ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրարային ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 7-ին ՌԴ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ մամլո ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, սերմնաբուծությունը, կենդանաբուծությունը»,- ասել է հայ վարչապետը:

Իր հերթին Զուբկովը նշել է. «Մենք անցկացրել ենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ»: Փոխվարչապետը հայտնել է, որ վերջին 4 տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 16 տոկոսով՝ 1 մլրդ դոլարով, և «դա դեռ վերջը չէ»:

Հայաստանի հետ համատեղ պոտենցիալ նախագծերից Զուբկովն առանձնացրել է ջերմոցային և կենդանաբուծական համալիրների կառուցումը, գյուղատնտեսական տեխնիկայի առաքումը կազմակերպելը, սերմնաբուծությունը, թռչնաբուծությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---