Մեկնարկել է ինտերնետի անվտանգ օգտագործմանը նվիրված միջոցառումը

Մեկնարկել է ինտերնետի անվտանգ օգտագործմանը նվիրված միջոցառումը

PanARMENIAN.Net - Այսօր ապահով համացանցի միջազգային օրվա կապակցությամբ Վորլդ Վիժն Հայաստան ընկերությունը, Մայքրոսոֆթ ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոգոլգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է համագործակցել և կազմակերպել միջոցառումներ ուղղված՝ ինտերնետից և տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու կանոնների իրազեկմանը։

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումը, որի շրջանակներում ներկայացվեցին «Համացանցը և ես» և «Համացանցի օգտագործման կանոններն ինձ համար» թեմաներով աշակերտների կողմից պատրաստված տեսանյութերը, safeinternet.am նոր պորտալը։

«Յուրաքանչյուրն այսօր ակտիվորեն օգտագործում է ինտերնետը ցանկացած գործունեության համար։ Մասնավորապես ակտիվ օգտագործողներն են երիտասարդները։ Եվ որքան էլ արդյունավետ է ինտերնետը, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած տեխնոլոգիա, այն պարունակում է որոշակի ռիսկեր և վտանգներ։ Դրանց դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը հենց անվտանգության կաննոնների ուսուցումն է»,-նշեց Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

ԿՏԱԿ-ի ղեկավար Արտակ Պողոսյանի խոսքով, Հայաստանում տարեցտարի աճում է ինտերնետ հասանելիությունը և ԿԳՆ համար առաջնային տեղ ունի ինտերնետի անվտանգ օգտագործումը։ ԿՏԱԿ-ը ստեղծել է «Անվտանգ համացանց» ձեռնարկը, որը տարածվում է դպրոցներում և որը կարելի է ձեռք բերել կրթական միջավայր օնլայն ֆորումում։ Արտակ Պողոսյանը հավելեց նաև, որ ԿՏԱԿ-ը կազմակերպում է նաև ինտերնետի անվտանգ օգտագործման անվճար օնլայն ուսուցում դպրոցականների և ուսուցիչների համար։

Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում գործում է նաև թեժ գիծ, որին կարող են ահազանգել բոլոր այն երեխաներն, ովքեր ստորացուցիչ հաղորդագրություն են ստացել կամ չգիտեն ինչպես վարվել ինտերնետում կոնկրետ իրավիճակում։ Թեժ գծում աշխատում են հոգեբաններ և սոցիալական մասնագետներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---