Արթուր Բաղդասարյան. Տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է 7 փետրվարի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների հայկական ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ» թեմայով սեմինարին, տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից։ Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին և նշել, որ առկա չլուծված հակամարտությունների պարագայում տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է: Ըստ ԱԱԽ քարտուղարի, Հայաստանը կարողանում է հաղթահարել ազգային անվտանգության սպառնալիքները և ներկայիս մարտահրավերները՝ սթափ գնահատելով իրավիճակը: Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումն է, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, կարծում է Արթուր Բաղդասարյանը։ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում նա կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում Եվրամիության՝ հարավկովկասյան երկրների հետ հարևանության քաղաքականության Արևելյան գործընկերությունը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Եվրամիության հովանու ներքո իրականացվող հայ-վրացական սահմանների ինտեգրված կառավարման ծրագիրը: ԱԱԽ քարտուղարը կարևորել է տարածաշրջանի երեք երկրների` Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար տնտեսական զարգացման հավասար միջազգային հնարավորությունների ապահովումը։ Ըստ նրա, սեմինարն իր գաղափարներով ներդրում կունենա Հարավային Կովկասում համագործակցության մթնոլորտի ձևավորման, կայունության ամրապնդման գործում: Իրենց ելույթներում ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտի ապահովման կարևորությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |