«Օրինաց երկիրը» հեռացրել է կուսակցությունից պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին

«Օրինաց երկիրը» հեռացրել է կուսակցությունից պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որևէ աշխատանքով, հայտնում է կուսակցության մամլո ծառայությունը: Այժմ էլ նախընտրական շրջան է և բնականաբար կուսակցությունը ակտիվորեն զբաղված է կազմակերպական աշխատանքներ իրականացնելով և ապագայի քաղաքական թիմ ձևավորելով: Չունենալով այդ աշխատանքներին որևէ մասնակցություն, սակայն ունենալով մեծ ակնկալիքներ, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ ԱԺ-ում օրենքների նախագծերի քվեարկությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացված քվեարկությունները չեն համաձայնեցվում «Օրինաց երկիր» խմբակցության հետ, զօր օրինակ 06.02.2012թ. քվեարկությունները, համահունչ չեն «Օրինաց երկիր» խմբակցության քաղաքական դիրքորոշումներին, նրա վարքագիծը չի համապատասխանում կուսակցության որդեգրած քաղաքական գծին, ինչպես նաև հաշվի առնելով նրա ոչ պարկեշտ վարքագիծը կուսակցության և նրա որոշումների նկատմամբ, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Իր հերթին Գագիկ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողներն հայտարարել է, որ երբ ՕԵԿ-ում իմացան, որ նա ցանկանում է դուրս գալ կուսակցությունից, որոշեցին կանխել նրա այդ քայլը ու հեռացրեցին կուսակցության շարքերից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---