Իսրայելում սկսվել է համընդհանուր գործադուլ

PanARMENIAN.Net - Իսրայելում այսօր սկսվել է համընդհանուր գործադուլ, որը հայտարարվել է «Գիստադրուտ» արհմիութենական միավորման կողմից: Դրան մասնակցում են պետական հաստատությունները, քաղաքային ծառայությունները, բանկերը, բորսան, փոստը, նավահանգիստները, երկաթուղային ընկերությունը, թանգարանները և թատրոնները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բացառություն է արվել միայն ավտոբուսային ընկերությունների և կրթական հաստատությունների համար: Բացի դրանից, Բեն Գուրիոնի անվան միջագային օդանավակայանը վերսկսելու է աշխատանքը տեղի ժամանակով ժամը 12:00-ին:

Գործադուլի պատճառ է դարձել «Գիստադրուտի» և երկրի ֆինանսների նախարարության միջև տարաձայնությունը աշխատողների աշխատանքի պայմանների վերաբերյալ, որոնց վարձակալում են միջնորդ ընկերությունները: Երկխոսությունն ընթացել է մինչև այսօր առավոտ, սակայն չնայած փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու նախարարության և վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոչերին, «Գիստադրուտը» որոշել է գործադուլ սկսել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---