«Զվարթնոցում» չվերթերը ըստ չվացուցակի են իրականացվում![]() ![]() PanARMENIAN.Net - Ի տարբերություն ձյունապատ ճանապարհների անանցանելիության, «Զվարթնոցում» չվերթերը ըստ չվացուցակի են իրականացվում: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: «Ներկայումս բոլոր չվերթերն իրականանում են ըստ նախատեսված գրաֆիկի»,-ասել է նա: Հայաստանի ԱԻՆ պաշտոնական կայքում նշվում է, որ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են մինչև փետրվարի 11: Սպասվում է մառախուղ, ձնաբուք, ճանապարհներին` մերկասառույց: Հունվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում հանրապետության ողջ տարածքում, չնայած դրան` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ գիշերվա սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի` Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան և բուքի պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր,Գյումրի-Աշոցք,Արագած-Սպիտակ,Ղափան-Մեղրու լեռնանցք ճանապարհահատվածները: Բոլոր ուժերը մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՏԿ նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |