Իտալիան պակասող գազը փոխարինում է մազութով

Իտալիան պակասող գազը փոխարինում է մազութով

PanARMENIAN.Net - Իտալիան իր ՋԷԿ-երում սկսել է մազութ օգտագործել գազի ներկրման ծավալների կրճատման պատճառով: Իտալիայի արդյունաբերության նախարարությունն արտոնել է Enel մազութի 6 կայանների գործարկումը՝ գազի սպառումը կրճատելու համար, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Բարձր պահանջարկի պատճառով այդ երկրում ավելացել է գազի բացթողումը գազի պահեստարաններից, որը կբավարարի ևս 20 օր: Սակայն Իտալիայում կան նաև գազի ռազմավարական պաշարներ:

Իտալական նավթագազային Eni ընկերությունն արդեն ավելացրել է ալժիրյան գազի գնումները՝ ՌԴ-ից առաքումների նվազման պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---