«Մարտական ձին». Փոքր վրձնահարվածներով արված մեծ կտավ

«Մարտական ձին». Փոքր վրձնահարվածներով արված մեծ կտավ

PanARMENIAN.Net - Հոլիվուդում վաղուց արդեն մի առակ է շրջում՝ «ֆիլմ նկարել կարող են բոլորը, իսկ ցանկացաց ֆիլմ գլուխգործոց կարող է դարձնել Սթիվեն Սփիլբերգը»: Հոլիվուդի դերասանների բազմահազարանոց բանակն էլ բաժանված է երկու խմբի. նրանք, ովքեր նկարահանվել են Սթիվեն Սփիլբերգի մոտ, և նրանք, ովքեր չեն նկարահանվել Սփիլբերգի մոտ:

«Մարտական ձին» հերթական մեծ կտավն է՝ արված մաեստրոյի հմուտ ձեռքով, բայց ոչ մեծ վրձնահարվածներով: Տղայի և ձիու բարեկամությունը, նրանց հավատարմությունը մեկ մեկու հանդեպ անցնում է առաջին համաշխարհայինի բովով և զարմանալի զուգադիպություններով օգնում միանալ՝ այլևս երբեք չբաժանվելու պայմանով: Ֆիլմի հերոսներն էլ կենդանիների նման դասակարգված են բարի ու չարի բանակներում, կան բարի մարդիկ որոնք ձիու նման բարի են , հավատարիմ և աշխատասեր, ու մարդիկ, որոնք գիշատիչ գազանների նման չար են և արնախում:

2012 թվականի Օսկարին հավակնում է հետևյալ 6 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժի», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն գեղավերստական ձևավորում»:

Նշված անվանակարգերից պարզ է դառնում, որ ֆիլմի լավագույն կողմը ոչ այնքան սյուժեն է կամ դերասանական փայլուն խաղը, որքան կատարված հրաշալի տեխնիկական և գեղարվեստական աշխատանքը:

Չնայած իր մարտական անվանը` ֆիլմն այնքան էլ պատերազմի մասին չէ: Այն բարի և ընտանեկան ֆիլմ է, որով կարելի է երեխաներ դաստիարակել ամերիկյան և հնդկական կինոների հեփիենդերի և կոկորդ սեղմող բարի մեղմության խառնուրդով: «Մարտական ձին» ԱՄՆ-Հնդկաստան համագործակցության ծնունդ է, և դա չէր կարող չերևալ, ինչքան էլ որ Սփիլբերգը փորձեր այն մարտականացնել:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---