Սարգիս Ասատրյան. Հայաստանը Ադրբեջանի դեմ խաղաքարտ է ԱՄՆ ձեռքում

Սարգիս Ասատրյան. Հայաստանը Ադրբեջանի դեմ խաղաքարտ է ԱՄՆ ձեռքում

PanARMENIAN.Net - Հայաստանը խաղաքարտ է ԱՄՆ ձեռքում Ադրբեջանի դեմ: Այդ մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարել է փորձագետ, ադրբեջանագետ b>Սարգիս Ասատրյանը:

Մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը Բաքվում ու Սումգայիթում հայկական ջարդերը ճանաչելու անհրաժեշտության մասին՝ Ասատրյանը նշել է, որ դա Ադրբեջանին ճնշման տակ պահելու ևս մեկ միջոց է:

Բացի այդ, Ասատրյանն անդրադարձել է Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված տարբեր նախագծերին: «Դա վատ նախաձեռնություն չէ, սակայն կարծում եմ, որ նման ծրագրերը ավելի շատ ծառայում են փողերի լվացմանը, քան բուն նպատակին»,-հավելել է նա:

Հայաստանը պետք է առավել ագրեսիվ քաղաքականություն վարի Ադրբեջանի հարցում, գտնում է հայ փորձագետը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վոլֆն ու Ջուդի Չուն հիշատակել են Սումգայիթում և Բաքվում տեղ գտած հայերի ջարդերը` ելույթ ունենալով Կոնգրեսում, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ):

Կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան և շարունակվող սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի հասցեին: «Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու»,- հայտնել է Վոլֆը:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ դժվարությունների միջով անցան, այդ թվում` ջարդերը Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր) և Բաքվում (1990թ. հունվար):

Ջուդի Չուն իր հերթին նկատել է, որ բռնության դրդած տրամադրությունները շարունակում են տեղ գտնել Ադրբեջանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---