Torrents.ru տորենտ-թրեքերը մասամբ վերականգնել է աշխատանքը

Torrents.ru տորենտ-թրեքերը մասամբ վերականգնել է աշխատանքը

PanARMENIAN.Net - Խոշորագույն ռուսական Rutracker.org տորենտ-թրեքերը մասամբ վերականգնել է աշխատանքը կիբերհարձակումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վեբ-կայքերի աշխատանքի դիտարկման ծառայությունների տվյալներով օգտագործողների կեսը բախվում է սխալի մասին հաղորդագրությունների, իսկ մնացածների մոտ ռեսուրսը սովորականից երկար է ներբեռնվում:

Երեքշաբթի առավոտյան թրեքերի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հայտարարել են վայրկյանում 300 հազար հարցում հզորությամբ Ddos հարձակման մասին: Դա բավական է Rutracker.org ֆորումը շարքից դուրս բերելու համար:

Բլոգի տվյալներով, երեքշաբթի երեկոյան հարձակման հզորությունն ավելացել է մինչև 500 հազար հարցում, որից հետո ադմինիստրացիան տեղայնացրել է գրոհը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---