Ահմադինեժադ. Արևմտյան ժողովրդավարությունը մեծ սուտ է, իսկ ԱՄՆ ուրիշների գումարներն է գողանում

Ահմադինեժադ. Արևմտյան ժողովրդավարությունը մեծ սուտ է, իսկ ԱՄՆ ուրիշների գումարներն է գողանում

PanARMENIAN.Net - Արևմտյան ժողովրդավարությունը մեծ սուտ է, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ելույթ ունենալով Թեհրանում կայացած միասնության միջազգային կոնֆերանսին, հայտնում է IRINN հեռուստաալիքը: Ահմադինեժադի խոսքով, ամերիկյան վարչակազմի բոլոր որոշումների ետևում կանգնած է Իսրայելը:

«Այս ռեժիմները որոշել են իշխել աշխարհում ուժով և իշխանությամբ»,-ասել է Իրանի նախագահը` ԱՄՆ մեղադրելով այլ երկրների սնանկացման մեջ:

«Դոլարն ընդունվել է որպես համաշխարհային պահուստային փոխարժեք, սակայն այն որևէ երաշխիք չի տալիս: ԱՄՆ տպագրում է թղթադրամներ, ավելացնում է հաշվեհամարների զրոները և ուրիշներից գումարներ է գողանում»,-ընդգծել է Ահմադինեժադը:

«Երկրի բնակչության թիվը մոտ 7 մլրդ է, նրանցից 3 մլրդ տառապում է սովից, իսկ 1.2 մլրդ չի կարողանում օրը գոնե մեկ անգամ սնվել: Դաժանությունը, ագրեսիան և կաշառակերությունն ամենուրեք են, սակայն արդարություն և անվտանգությու չկա»,-ասել է նա:

Որպես տեսանելի օրինակ նա ներկայացրել է աֆրիկյան բազմաթիվ ժողովրդներին: Արևմտյան երկրների վերաբերյալ, Ահմադինեժադն ասել է, որ այնտես ևս անկախություն չկա:

Նա ընդգծել է, որ եվրոպացիները, չխոսենք Իսրայելի մասին, շարունակում են իրենց իդեալները պարտադրել ոչ միայն մահմեդականներին, այլ նաև ողջ մարդկությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---