Սերգո Կարապետյան. Գյուղատնտեսության ոլորտը տարին ամփոփել է 14,1 տոկոսանոց աճով

Սերգո Կարապետյան. Գյուղատնտեսության ոլորտը տարին ամփոփել է 14,1 տոկոսանոց աճով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հյուրը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափփին էր, ում խնդրանքով նախարարը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում 2011-ին արձանագրված ցուցանիշները:

Նշելով, որ տարին ամփոփվել է 14,1 տոկոսանոց աճով, նա ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրերին, որոնց արյունքում առաջիկա 4–5 տարիներին նվազագույնի կհասցվեն չմշակվող հողերը:

Ընդգծելով գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված աճի փաստը, նախարարն ասել է, որ անասնապահության ոլորտում նույնպես, թեկուզ փոքր, բայց դրական տեղաշարժ կա, որին հատկապես նպաստել է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրիե մեկնարկը, որի շրջանակներում ստեղծված 39 կոոպերատիվներից 36–ն արդեն գրանցվել են:

«Շատ կարևոր է, որ այս ճյուղում զարգացման միտում կա: Հունվարի 1-ից հաշվառվում է անասնագլխաքանակը: Մարզերից ստացված տեղեկատվության համաձայն`կան համայնքներ, ուր անասնագլխաքանակի աճ է գրանցվել: Ոլորտի զարգացման համար ստեղծել ենք նպաստավոր պամաններ: Անցյալ տարվանից զգալիորեն բարձրացել է կաթի մթերման գինը: Շուտով կառավարության քննարկմանը կներկայացվի «Արհեստական սերմնավորման ծրագիրը»: Ցանկանում ենք ընդլայնել կերային կուլտուրաների բազան», - նշել է նա: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Գոհունակությամբ արտահայտվելով վերոնշյալ ծրագրի հաջող ընթացքի մասին, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է. «Մեզ համար շատ տպավորիչ են գյուղանտեսության նախորդ տարվա զարգացման ցուցանիշները, որոնք Ձեր չափազանց ակտիվ գործունեության և իրականացված ծրագրերի արդյունքն են: Հույս ունենք, որ ծրագրերի զարգացմանը զուգահեռ, այս տարի գյուղանտեսության ոլորտում կգրանցվեն ավելի լավ արդյունքներ, նաև աշխատատեղերի ավելացման հնարավորություն կընձեռվի»:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հունիս ամիսը քննարկել երկրի պարենային անվտանգության ապահովմանը միտված ոլորտի զարգացման առաջնահերթությունների կառավարական ծրագրերը` առաջիկա մի քանի տարիների կտրվածքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---