Սեյրան Օհանյան. Նորմալ զորակոչի ապահովումը պատվի հարց է ինձ համար

Սեյրան Օհանյան. Նորմալ զորակոչի ապահովումը պատվի հարց է ինձ համար

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի, նա կարևորում է նորմալ զորակոչի ապահովումը, այդ հարցը նրա համար պատվի հարց է: «Ես ամեն ինչ կանեմ պայքարելու համար թերությունների հետ, որոնք հայոց բանակը ժառանգել է խորհրդային ժամանակներից »,-ասել է նախարարը:

Զորակոչի նորմալ ընթացքը ապահովելու գործում նախարարը կարևորել է զինակոչիկների կցագրումների հարցի լուծումն ու առողջության հսկումը:

Նա նաև նշել է, որ խնդիրներ կան հանրապետական և մարզային բուժհանձնաժողովների հետ կապված:

Ինչ վերաբերում է 2011թ. պատասխանատվության ենթարկվածներին զորակոչի ընթացքում խախտումների համար, ապա, ըստ նախարարի, նա կոնկրետ թվեր բերել չի կարող: Սակայն նախարարը նշել է, որ բոլոր խախտումների դեպքում միջոցներ են ձեռնարկվել: Նա նաև հորդորել է օգնել բանակին այդ գործում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---