Կայացավ Լիլիթ Եփրեմյանի` Էդուարդ Միրզոյանի մասին գրքի շնորհանդեսը 8 փետրվարի 2012 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 8-ին Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Լիլիթ Եփրեմյանի «Էդուարդ Միրզոյանը նամակներում և երկխոսություններում» (“Эдвард Мирзоян в письмах и диалогах”) մենագրության շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին կոմպոզիտորի բարեկամները, ընկերները, մտավորականներ և պարզապես կոմպոզիտորների երկրպագուները: Գրքի հեղինակ Լիլիթ Եփրեմյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գրքի աշխատանքները սկսվել են ավելի քան 10 տարի առաջ, սակայն ինտենսիվ կերպով այդ նյութերը հավաքել է վերջին 2 տարիների ընթացքում: Գրքի առաջին մասում ընդգրկված են կոմպոզիտորի մասին գրված նյութեր, որն ավելի քան 300 էջ է: Մի փոքր բաժնով ներկայացված են կոմպոզիտորի հետ երկխոսությունները: Գրքում ամենամեծ հատվածում ընդգրկված են մի շարք հայտնի մարդկանց նամակները մեծ կոմպոզիտորին` Օհան Դուրյանից, Մայա Պլիսեցսկայայից, Ռոդիոն Շչեդրինից, Դմիտրի Շոստակովիչից և այլն: Հեղինակի խոսքով նամակների ողջ արխիվը հավաքել է Միրզոյանի կինը` Ելենա Ստեփանյան-Միրզոյանը: Գիրքը լույս է տեսել ռուսերենով, սակայն զետեղվել են արևելահայերեն և արևմտահայերեն նամակների բնագրերը: Գիրքը լույս է տեսել 500 օրինակով, Մշակույթի նախարարության և «Ազգային պատկերասրահ» հիմնադրամի աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |