Սիրիայում մեկ օրում 117 մարդ է զոհվել

Սիրիայում մեկ օրում 117 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայում բախումների ժամանակ մեկ օրվա` փետրվարի 8-ի ընթացքում սպանվել է առնվազն 117 մարդ: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքի կայքը` հղում կատարելով երկրի Գերագույն հեղափոխական խորհրդի տվյալներին, նրանցից 93-ը զոհվել են Հոմսում, որն անդադար գնդակոծությունների է ենթարկվում փետրվարի 4-ից:

Սիրիայի արևմտյան մասում գտնվող այս քաղաքը պաշտպանող ապստամբների խոսքով` պայթյունները լսվում են գրեթե ամեն րոպե, հաղորդում է Lenta.ru-ն:

Հոմսը, որն ապստամբական ուժերի գլխավոր հենակետն է համարվում, ռմբակոծությունների և հրետանային գնդակոծությունների է ենթարկվում: Բացի այդ, քաղաքի ծայրամասերում կառավարական տանկեր են նկատվել:

Սիրիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ չորեքշաբթի ուշ երեկոյան Բայադ քաղաքի մերձակայքում պայթուցիկ նյութով լցոնված ավտոմեքենա է պայթել, ինչի արդյունքում մի քանի հոգի սպանվել և վիրավորվել է: Իշխանությունները կատարվածում մեղադրել են «զինված ահաբեկչական խմբերին»:

Այդ միջոցին, ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաղորդել է, որ Արաբական պետությունների լիգան պատրաստվում է վերսկսել դիտորդական առաքելությունը Սիրիայում, որը դադարեցվել էր հունվարի վերջին երկրում բռնության կտրուկ պոռթկման պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---