Կառավարությունը հաստատել է «ՀԿԵ-ի» որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների կարգավիճակը

Կառավարությունը հաստատել է «ՀԿԵ-ի»  որպես  Հայկական երկաթուղու կոնցեսիոների կարգավիճակը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոներ: Այս օրերին ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, համաձայն որի հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու մասին համաձայնությունները /պայմանագրերը/ հարկման նպատակով որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր: Այսպիսով, ՀՀ կառավարությունը սահմանում է ենթակառուցվածքի հանձնման մասին պայմանագրերի որպես կոնցեսիոն որակելու հստակ չափանիշներ և ընթացակարգեր: Հանրային ծառայությունների մատուցման համար նախատեսված ենթակառուցվածքների շարքին դասվում են, մասնավորապես, երկաթուղային համակարգը, ավտոկայանները, օդանավակայանները, էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը:

«Իր որոշումով կառավարությունը պաշտոնապես հաստատեց ՀԿԵ ՓԲԸ-ի որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների /կառավարչի/ կարգավիճակը, և Ընկերությունն օգտվելու է ԱԱՀ ու եկամտահարկի գծով արտոնություններից»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում:

ՀԿԵ-ն բազմաթիվ անգամ հայտարարել էր «կոնցեսիոն գործունեություն» և «կոնցեսիոն պայմանագիր» հասկացությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին: Ընկերությունն արդեն ներկայացրել է կառավարությանը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոություններ կատարելու մասին իր առաջարկությունները: ՀԿԵ-ն առաջարկում է օրենսգրքում ներառել նոր գլուխ, որը կկարգավորի կոնցեսիոն պայմանագրերը և կոնցեսիոն գործունեությունը:

Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են մի շարք ընկերություններ, որոնք իրականացնում են տարբեր ոլորտների ենթակառուցվածքի կոնցեսիոն կառավարումը՝ կառավարության նման որոշումը կարելի է գնահատել որպես կառավարչի գործունեության համար լրացուցիչ խթան ու ևս մեկ քայլ դեպի կոնցեսիոն գործունեության լիարժեք օրենսդրական կարգավորում: Բացի այդ, այս որոշումը թույլ կտա ուժեղացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, ինչին ՀԿԵ ՓԲԸ-ն տալիս է հատուկ կարևորություն: Լինելով համազգային տրանսպորտային ընկերություն՝ ՀԿԵ-ն ողջունում է կառավարության նման քայլերը, որոնք ուղղված են նաև Ընկերության գործունեության երաշխիքների ուժեղացմանը: Դա հատուկ ակտուալ է հաշվի առնելով այն փաստը, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի համակարգաստեղծ, սոցիալական ուղղվածություն ունեցող ձեռնարկություններից մեկը և երկրի երրորդ խոշորագույն գործատու:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---