«Կյանքի խոսքը» ղեկավարում է մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները

«Կյանքի խոսքը» ղեկավարում է մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները

PanARMENIAN.Net - «Կյանքի խոսք» աղանդը ղեկավարում է մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները և ամենաակտիվն է քաղաքականության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով աղանդներ-քաղաքականություն կապին, ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում գործում են խարիզմատիկ ուղղվածության երկու կրոնական կազմակերպություն՝ «Կյանքի խոսք» և «Աստծո խոսք». «Սրանք նույն գաղափարախոսությունն ունեն, բայց իրավաբանորեն լրիվ անկախ են:Պատճառն այն է, որ այդպես դրանք ավելի ուժեղ են, և մեկի բացակայության դեպքում մյուսը կարող է շարունակել գործել»:

Ամարյանը պատմեց, որ վերջերս ստացել է նամակ՝ «Կյանքի խոսքի» տեսասկավառակով : Այն պարունակել է աղանդի հովվի` Արթուր Սիմոնյանի և Անժելա Սարգսյանի ելույթները. «Սա դետեկտիվի է նման, բայց հետաքրիքիր է: Այնտեղ պարզ երևում է, որ Անժելա Սարգսյանը ևս ակտիվորեն մասնակցել է քարոզչությանն ու հոգևորսությանը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---