Իրանը պատրաստ է ավելի շատ գազ արտահանել Թուրքիա

Իրանը պատրաստ է ավելի շատ գազ արտահանել Թուրքիա

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է ավելացնել գազի արտահանումը Թուրքիա, հաղորդել է Իրանի Ազգային գազային ընկերության մամլո քարտուղար Մաջիդ Բուժարզադեն, ուրբաթ օրը հաղորդում է Mehr-ը:

Ներկա պահին Իրանն ամեն օր Թուրքիա է արտահանում շուրջ 30 մլն խմ բնական գազ: Երկիրը բնական գազի պաշարներով զբաղեցնում է երկրորդ տեղը Ռուսաստանից հետո, նրա գազի պաշարները գնահատվում են ավելի քան 33 տրիլիոն խմ:

Բուժարզադեի խոսքով, թուրքական BOTAS գազային ընկերությունը դիմել է Իրանի Ազգային գազային ընկերությանը մատակարարումների հարցով, և այսօր իրանցի պաշտոնյաներն աշխատում են այդ հարցի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---